Հանրապետության տարածքում` Փետրվարի 5-6-ը, 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի և 9-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ի ցերեկը հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով: ![]() Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Փետրվարի 5-ին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ը սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։ ![]() Եղանակը Երևանում Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |