«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախը շրջափակման մեջ է։ Եւ այստեղ հարցը ոչ միայն սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասությունն է կամ գազի և էլ-էներգիայի մատակարարման խնդիրները (դրանք, բնականաբար, լրջագույն խնդիրներ են), այլ այն, որ 120 հազար մարդ, ըստ էության, զրկված է մարդավարի ապրելու հնարավորությունից. լիարժեք աշխատելու, բուժվելու, սովորելու, տո թեկուզ ճանապարհորդելու և էլի հազար ու մի բանից, որոնք մեր կյանքում մենք նույնիսկ չենք նկատում, որովհետև ընկալում ենք դրանք որպես մեր կյանքի ինքնըստինքյան ենթադրվող մաս։ |