Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից աերոստատը խոցելու դեպքին: «Չինաստանը խիստ դժգոհություն և բողոք է հայտնում ուժի կիրառման և օդապարիկի վրա հարձակման կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Հաղորդվում է նաև, որ Չինաստանը պաշտպանելու է համապատասխան ընկերության օրինական իրավունքներն ու շահերը՝ միաժամանակ իրեն վերապահելով հետագա անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու իրավունքը։ |