Փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շատ վտանգավոր մի հին ԽՍՀՄ-ական ԿԳԲ-ի ավանդույթ է վերադարձել մեր կյանք` քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կալանավորված անձին այցելում և շանտաժի են ենթարկում, հակելով համագործակցության, օպերները։ Առաջարկում եմ` դադարեցնել քննչական մարմինների խիարիզացիան, որովհետև օպերի հետ «բացվող» մեղադրյալը դրա մասին հաստատ պատմում է նաև պաշտպանին, իսկ պաշտպանի հեչ տանձին էլ չի, որ այդ նենգ գաղտնիքները թաքուն պահվեն մինչև դատարան` կարող է և Facebook-ում հրապարակել, որ Վարդաշեն ՔԿՀ տանելու ենթակա օպերի փաստաբանն էլ լավ ապրի։ |