ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«30 տարվա «չունեցած» բանակի ամենահեռավոր Ջրականի զորամասն է». Արշակ Զաքարյան
12:30, 05.02.2023 | mamul.am
12029 | 3

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել իր էջում՝ կից գրառմամբ. «30 տարվա «չունեցած» բանակի ամենահեռավոր Ջրականի զորամասն է՝ 2017 թվականի հունիս ամսին: Այսօրվա «կայացած ու բարեփոխված» բանակից նկարներ չեմ դնի՝ թշնամուն չուրախացնելու համար, ինքներդ գիտեք ինչ ու ոնց է: Այ էս տղերքից շատ շատերը ողջ առողջ էսօր տանն են, թող մեկը ասի, որ նկարներում, կամ էս տեսանյութում որևէ բան սուտ է, չի համապատասխանում իրականությանը, կամ որ իրենց ասվել է՝ ինչ անեն, ոնց անեն, ինչ խոսեն: Թող մեկը ասի՝ ա՛յ ես եմ էս վիդեոյի միջի տղեն ու ա՛յ էս ինչ բանը սարքածա, սուտա, հատուկ արվածա նկարահանման համար, կամ թեկուզ թող ասի, թե իրենց նախազգուշացրել էին, որ գալու են նկարահանման, իրենք տեղյակ էին կամ պատրաստված... Չի կարող լինել նման մեկը, քանի որ «Դիրքերում» նույնիսկ մենք չգիտեինք՝ ուր ենք գնալու և ինչ ենք նկարելու, ու ամեն ինչ որոշում էինք տեղում, հանպատրաստից ու բացի, որոշ դեպքերում թշնամուն գիտակցված դեզինֆորմացիա փոխանցելու պլանավորված դեպքերից, մնացած ամեն ինչ նկարահանվում էր տեղում ու առանց սցենարի»:

«30 տարվա «չունեցած» բանակի ամենահեռավոր Ջրականի զորամասն է». Արշակ Զաքարյան
«Դիրքերում». 29.07.2017
Աղբյուրը` Արշակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր