Հայաստանի իշխանությունները պետք է սեղմեն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից մեկնած խաղաղության ձեռքը, այս մասին Milliyet-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ ««Զանգեզուրի միջանցքը»», դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար: Հայաստանի ղեկավարությունը պետք է սեղմի Իլհամ Ալիևի և մեր նախագահի կողմից մեկնած խաղաղության ձեռքը»,- ասել է Աքարը։ |