ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Փողն էր պատճառը. ուտում էին, չէին տալիս». Վաչե Թովմասյան
15:00, 05.02.2023 | mamul.am
18900 | 0

«Tete A Tete» հաղորդման եթերում խոսելով «32 ատամ» ակումբի փլուզման պատճառների մասին՝ դերասան Վաչե Թովմասյանն ասել է. «Փողն էր պատճառը... էդ չէի՞ք ուզում լսել (ծիծաղում է-խմբ.): Ուտում էին, չէին տալիս, իրանք վերցնում-գրպանում էին՝ ոնց որ ցանկացած հայկական իրականություն»: Հաղորդավարի հարցին՝ իրենք՝ ովքե՞ր, պատասխանել է. «Ղեկավար անձինք»: Ճշտող հարցին՝ ղեկավար անձինք Կարեն Բաբաջանյանն ու Վահագն Գրիգորյա՞նն էին, նշել է. «Ես անուններ չեմ տալիս... այո՛, իրենք (ծիծաղում է-խմբ.): Ինչ-որ չափով կատակ եմ անում, ինչ-որ չափով ճիշտ եմ ասում... Ինչքան էլ ինչ որ մեկը ներկայացնում էր մեզ, մենք թիմ էինք, ընտանիք և որոշում էինք բոլորս, հետո մի հատ պահ եկավ, որ մեր որոշումները միասին չէին քննարկվում, դառել էինք աշխատող: Ժողով արեցինք, ասեցինք՝ սենց չի լինի, եկեք միասին քննարկենք, ասեցին` չէ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր