ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի». Տ. Աբրահամյան
11:18, 06.02.2023 | mamul.am
4802 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ:
Չնայած ստեղծված իրավիճակում Արցախում ներքին վերաբաշխումներ, ռեսուրսների վերադասավորումներ են անում, սակայն իրադրությունը շարունակում է ծանր մնալ:
Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի տալիս:
Այսինքն` մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի:
Համենայնդեպս Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի:
Այն ինչ-որ փուլում միջազգային ընկալման առումով լուրջ խնդիր է դառնալու:
Պատրա՞ստ է Ադրբեջանն այդ պայմաններում շարունակել շրջափակումը` բարդ ընտրության հարց է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր