ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Գերագույն ռադայի պատգամավորները և ԶԼՄ-ները հայտնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարի հրաժարականի մասին
11:06, 06.02.2023 | mamul.am
4558 | 0

Ուկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ հայտնել են, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ազատվելու է պաշտոնից, տեղեկացնում է BBC-ն: Նշվում է, որ մինչ այս Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության շուրջ սկանդալներ էին ծագել, որոնք ավարտվել էին մի քանի պաշտոնյաների պաշտոնանկությամբ։

«Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հրաժարականի մասին որոշումը ներկայացվել է Գերագույն ռադայի նիստին։ Ենթադրվում է, որ դրանից հետո նա կգլխավորի Ռազմավարական արդյունաբերության նախարարությունը»,- այս մասին հայտարարել է պատգամավոր Դավիլ Արախմիան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր