Ուկրաինայի Գերագույն ռադայի մի խումբ պատգամավորներ հայտնել են, որ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ազատվելու է պաշտոնից, տեղեկացնում է BBC-ն: Նշվում է, որ մինչ այս Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության շուրջ սկանդալներ էին ծագել, որոնք ավարտվել էին մի քանի պաշտոնյաների պաշտոնանկությամբ։ «Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հրաժարականի մասին որոշումը ներկայացվել է Գերագույն ռադայի նիստին։ Ենթադրվում է, որ դրանից հետո նա կգլխավորի Ռազմավարական արդյունաբերության նախարարությունը»,- այս մասին հայտարարել է պատգամավոր Դավիլ Արախմիան։ |