Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան ժամը 06.30-ի դրությամբ 7,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով երկրի տասը նահանգներում զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ առնվազն 2323-ը, հայտնում է «Anadolu» գործակալությունը: Վերջին տվյալներով՝ առնվազն հարյուր մարդ է զոհվել սիրիական Իդլիբ, Հալեպ, Համա, Լաթաքիա և Ռաքքա նահանգներում: |