ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ստիպված եմ գրել». Գեղամ Նազարյան
13:42, 06.02.2023 | mamul.am
7170 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը. «Ստիպված եմ գրել։ Երբ դու ուրախանում ես թշնամական երկրում տեղի ունեցած բնական աղետի հետևանքով, նշանակում է՝ դու թույլ, շատ թույլ ու անզոր մարդ ես։ Մնացածը չասեմ։
Երբ առանց աշխարհագրություն ու տեղեկություն ունենալու ուրախանում ես, որ Մարաշում, Տիգրանակերտում (Դիարբեքիր), Ադանայում, Սիսում, Մալաթիայում, Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհեր կան, ու չես ընկալում, որ նրանց թվում և քո արյունակիցներն են, ապա ազգ դառնալու ճանապարհին մենք դեռ որքան ու որքան պիտի աշխատենք ու քայլենք»:

Աղբյուրը` Գեղամ Նազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր