Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է ներում շնորհել կամ փոխարինել տասնյակ հազարավոր անձանց պատժաձևը, ովքեր մեղադրվում են վերջին իրադարձություններում ներգրավվածության համար՝ կապված Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի և Ռաջաբ ամսվա տոների հետ: Առաջնորդը համաձայնել է դատական համակարգի ղեկավար այաթոլլա Ղոլամ Հոսեյն Էջեիի առաջարկին՝ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ կալանավորված տասնյակ հազարավոր մեղադրյալներին ներում շնորհելու կամ պատիժը նվազեցնելու վերաբերյալ։ |