ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սա Թուրքիան ցնցած ամենաուժեղ երկրաշարժն էր 1939-ից ի վեր
15:48, 06.02.2023 | mamul.am
8240 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկուշաբթի առավոտյան ժամը 4-ի սահմաններում երկրում տեղի ունեցած երկրաշարժն անվանել է 1939 թվականից ի վեր ամենահզորն ու ավերիչը։ Վերջին տվյալներով զոհերի թիվը կազմել է 912 մարդ, ավելի քան 5 հազարը վիրավորվել են։ Ավերվել է 2,8 հազար շինություն։

Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 7,7 բալ։ Ստորգետնյա ցնցումներն այնքան ուժեղ են եղել, որ զգացվել են Հյուսիսային Կիպրոսում, Բեյրութում (Լիբանան), Լաթաքիայում և Դամասկոսում (Սիրիա), գրում է Sözcü տեղական հրատարակությունը։

Ընդհանուր առմամբ, երկրաշարժն զգացվել է տասը գավառներում, էպիկենտրոնը եղել է հայկական Մարաշ նահանգի Պազարջիկ շրջանը։ Երեք օդանավակայաններ դադարել են աշխատել, գազամատակարարումը դեպի տուժած շրջաններ դադարեցվել է, տեղ-տեղ էլեկտրականություն չկա։

Երևանի ժամանակով ժամը 14:24-ին Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնում են սեյսմոլոգները։

Սա Թուրքիան ցնցած ամենաուժեղ երկրաշարժն էր 1939-ից ի վեր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր