ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հայաստանին սպառնացող Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ». Անդրանիկ Թևանյան
16:18, 06.02.2023 | mamul.am
4083 | 2

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան Հայաստանի սահմանի մոտ զորավարժություններ է անում՝ Հայաստանին սպառնալով վերցնել «Զանգեզուրի միջանցքը», այն է՝ Սյունիքը։
Իրանը Հայաստանի սահմանի մոտ նույնպես զորաշարժ է անում՝ հայտարարելով, որ թույլ չի տալու տարածաշրջանի քարտեզի վերաձևում, այսինքն՝ Սյունիքի խլում ՀՀ-ից։
Իրանում օրերս տեղի ունեցած երկրաշարժից հետո կային զոհեր և հարյուրավոր վիրավորներ։ Նիկոլ Փաշինյանից եղավ զրո արձագանք՝ ո՛չ ցավակցեց, ո՛չ օգնություն առաջարկեց (գոնե խորհրդանշական)։ Բայց ահա Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին Նիկոլ Փաշինյանն արագ արձագանքեց՝ ցավակցելով։
Փաստորեն, Հայաստանին սպառնացող ու մեզ թշնամի Թուրքիային ցավակցում է, իսկ բարեկամ Իրանին՝ ոչ։
Ահա՛ այս իշխանությունների «քիմիան»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր