ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ագահության և արագ շահույթի մոլուցքով արված անորակ շինարարությունը մի օր կարող է մեզ մոտ էլ ողբերգության պատճառ դառնալ». Ա. Չալաբյան
18:18, 06.02.2023 | mamul.am
4787 | 0

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է. «Թուրքիայում տեղի ունեցած կրկնակի երկրաշարժը վիթխարի մասշտաբների աղետ է, 3000-ից ավել վնասված շենքերով, 1000-ից ավել (իսկ գուցե շատ ավելի) զոհերով, և 10000-ին մոտեցող վիրավորներով, իր մասշտաբներով այն համադրելի է 34 տարի առաջ Հայաստանի հյուսիսը պատուհասած աղետալի երկրաշարժի հետ:
Այս մասշտաբի ավերածությունները և կորուստները, բացի մարդկային ողբերգությունից, նաև անուղղակի ցուցիչ են երկրում առկա լուրջ խնդիրների՝ կոռուպցիա, ոչ էֆֆեկտիվ կառավարում, սեյսմիկ շինարարության ստանդարտների անտեսում: Մեզ համար նրանք պետք է ցավոտ հիշեցում լինեն, որ նույն խնդիրները մեզ մոտ նույնպես կան, նույն ագահության և արագ շահույթի մոլուցքով արված անորակ շինարարությունը մի օր կարող է մեզ մոտ էլ նորից մարդկային ողբերգության պատճառ դառնալ, մանավանդ մեր տարածաշրջանում, որտեղ ոչ մի երկիր կամ քաղաք երաշխավորված չեն երկրաշարժի աղետից:
Այս երկրաշարժը, նաև որքան էլ աղետալի, պահանջում է մեզնից արդեն հիմա հաշվարկել նրա հեռագնա հետևանքները, և առավելագույնս արդյունավետ օգտագործել դրանք մեր իսկ երկրի անվտանգության բարձրացման համար: Մինչ այդ, ցավակցություն եմ հայտնում նրանից տուժած անմեղ մարդկանց, մասնավորապես, մեր հայրենակիցներին, որոնք քիչ չեն թե՛ Թուրքիայի, և թե՛ Սիրիայի հարակից տարածքներում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր