ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.07, EUR 416.17, RUB 5.07, GBP 473.33
+12 °C, +11 °C ... +15 °C Վաղը`+18 °C
«Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառն ամբողջությամբ կաշխատի»․ տնօրեն
21:54, 06.02.2023 | mamul.am
3178 | 2

Վաղվանից «Մալաթիա» տոնավաճառն ամբողջությամբ կսկսի աշխատել։ Այս մասին 24News-ին ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։ Ավետիսյանն ասաց, որ 3 օր բաց տարածքներում արդեն մեքենաների պահեստամասերի տաղավարները գործում էին, մի շարք թերություններ շտկելուց հետո մյուս առևտրականներն էլ կսկսեն իրենց աշխատանքը։

«Ավարտեցինք մեր աշխատանքները, դիմեցինք տեսաչական մարմնին։ Հոսանքների հետ կապված թերություններն ենք վերացրել, առաստաղն ենք փոխել մոտ 2 հազար քմ, Exit նշաններն ենք տեղադրել, խողովակների դիրքն ենք փոխել՝ վերևից իջեցրել ենք ներքև»,- ավելացրեց տնօրենը:

Ինչ վերաբերում է թերությունների ամբողջական վերացմանը, ապա, ըստ Ավետիսյանի՝ դրանց վերացման համար մոտ 6 ամիս կպահանջվի։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր