ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Երկրաշարժը կազդի էրդողանի քարոզարշավի վրա, այն Թուրքիայի տնտեսության համար մեծ հարված էր». թուրքագետ
23:48, 06.02.2023 | mamul.am
4571 | 0

«Ակնհայտ է, որ տնտեսական խնդիրների մեջ գտնվող Թուրքիայի համար երկրաշարժը մեծ հարված էր, այն կարող է ազդել քարոզարշավի բնույթի վրա, զոհերի թիվը 1000-ից»,- 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Անդրադառնալով մայիսի 14-ին Թուրքիայում սպասվող ընտրություններին՝ թուրքագետը նշել է, որ քարոզարշավի մոտենալուն զուգընթաց իշխող ուժի կողմից հակաարևմտյան բացահայտ վիրավորանքները մեծ թափ են ստանում, քանի որ որոշ ընդդիմադիր լիդերներ Արևմուտքի հետ ջերմ հարաբերություններ ունեն և Արևմուտքը փորձում է ընդդիմությանը բացահայտ աջակցել:

«Այս ընտրությունը էրդողանի համար իր կարիերայի ամենակարևոր քաղաքական ճակատամարտն է, նա իր գործունեության պիկին է հասել: Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակն է, բայց կարևոր է ոչ միայն թվային սիմվոլիկան, այլ նաև` Թուրքիան փոխում է իր նկարագիրը: Այս ընտրություններով պետք է ամրագրվի, որ 2002 թվականից իշխող Էրդողանն ինքն է Թուրքիայի պետության ոճի հեղինակը, սա էրդողանական Թուրքիա է, ոչ թե Քեմալ Աթաթուրքի ստեղծած, և իր նպատակին հասնելու համար Էրդողանը կգնա ցանկացած քայլի»,- նշել է Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Երկրաշարժը կազդի էրդողանի քարոզարշավի վրա, այն Թուրքիայի տնտեսության համար մեծ հարված էր». թուրքագետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր