Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 538-ի, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում զոհվել է 538 մարդ, վիրավորվել՝ 1353-ը»,- հայտնել են նախարարությունից՝ ընդգծելով, որ այդ թվերը դեռ վերջնական չեն։