ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Արարատի մարզում բախվել են Mercedes-ը և Honda-ն. տղամարդը մահացել է, կինն ու որդին հիվանդանոցում են
22:18, 06.02.2023 | mamul.am
3711 | 0

Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, 3 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mercedes-ից և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» ԲԿ-ի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» ԲԿ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը, «Արտաշատ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, մահացածը հայրն է, վիրավորները՝ կինն ու նրանց տղան։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր