ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.33, EUR 422.31, RUB 5.10, GBP 477.37
+10 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:30, 07.02.2023 | mamul.am
4120 | 0

Ուշադրություն

Փետրվարի 7-ին շրջանների զգալի մասում` ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ին հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 4-6 մ/վ, փետրվարի 7-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Փետրվարի 7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.80C (2018 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.60C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.50C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր