Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ «Մեր դրոշները մինչև փետրվարի 12-ի մայրամուտը կծածանվեն ամբողջ երկրում և մեր արտասահմանյան առաքելություններում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է պետության ղեկավարի համապատասխան հրամանագրում: |