ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականներին հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները. ի՞նչ է կատարվել. «Ժողովուրդ»
09:24, 07.02.2023 | mamul.am
3919 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում անառողջ մթնոլորտ է: Պարզեց, որ պարգևավճարներ պահանջող 36 պատգամավորների օգնականները, որոնք իրենց ղեկավարների գիտությամբ դիմել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանին՝ պարգևավճար ստանալու պահանջով, անհարմար իրավիճակում են: Պարզվում է՝ պատգամավորներից շատերը չեն իմացել, թե ինչ ինտրիգներ են թաղված ստորագրահավաքի հետևում, և հրահանգել են իրենց օգնականներին գնալ ու հետ վերցնել ստորագրությունը:

Նրանք չեն ցանկացել դուրս գալ Սիմոնյանի և Նարիբեկյանի դեմ, բայց քանի որ այդպիսի ընթացակարգ տեխնիկապես հնարավոր չէ, գործընթացը շարունակվել է զղջացող տեքստերով միայն: Բանն այն է, որ ՔՊ պատգամավորների ստորագրահավաքն ավարտվեց Վահան Նարիբեկյանի՝ աշխատանքից ազատման դիմումով, իսկ պատգամավորների օգնականներն էլ պարգևավճար չստացան:

Ու թեև բոլոր կողմերը պարբերաբար տարբեր խմբերում ու զրույցներում միմյանց հորդորում են թեման փակել, բայց ամեն մամուլի հրապարակումից հետո նոր բախումների դաշտ է բացվում, և ՔՊ ներսում թիմին «թիկունքից խփող», «վարչապետին հարվածող» և այլ մեղադրանքներ են հնչում՝ դեռևս առանց անունների:

Հիշեցնենք, որ ՔՊ շուրջ 36 պատգամավորի օգնական էր միացել ստորագրահավաքին.

1) Հայկ Կոնջորյանի
2) Արթուր Հովհաննիսյանի
3) Խաչատուր Սուքիասյանի
4) Մարիա Կարապետյանի
5) Թագուհի Ղազարյանի
6) Արուսյակ Ջուլհակյանի
7) Ծովինար Վարդանյանի
8) Զարուհի Բաթոյանի
9) Գուրգեն Արսենյանի
10) Վաղարշակ Հակոբյանի
11) Վիլեն Գաբրիելյանի
12) Հայկ Սարգսյանի
13) Հռիփսիմե Հունանյանի
14) Ալխաս Ղազարյանի
15) Արեն Մկրտչյանի
16) Էմմա Պալյանի
17) Անդրանիկ Քոչարյանի
18) Նարեկ Գրիգորյանի
19) Վիգեն Խաչատրյանի
20) Գագիկ Մելքոնյանի
21) Հայկ Ցիրունյանի
22) Արմեն Խաչատրյանի
23) Կարեն Սարուխանյանի և այլոց»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր