ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Նույն իշխանությունը Կառավարության նիստով աճուրդի էր բերել 71 ռազմական օբյեկտ». Տիգրան Աբրահամյան
13:30, 07.02.2023 | mamul.am
2652 | 1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ Գլխավոր դատախազի միջնորդությանը. «Փորձ է արվում այդ մեկ զորանոցի օտարումը ներկայացնել որպես Զինված ուժերին հասցված մեծագույն խնդիր, սա այն համատեքստում, երբ նույն իշխանությունը մի քանի ամիս առաջ Կառավարության նիստով աճուրդի էր բերել 71 ռազմական օբյեկտ, որոնք գտնվում են ՊՆ բալանսի ներքո»:

Աբրահամյանի պնդմամբ՝ դատախազության միջնորդության քննարկման նպատակը մի կողմից՝ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ոտնձգություններն են, մյուս կողմից՝ հանրության որոշ խմբերի մոլորության ենթարկելը:

«Նույն իշխանությունը Կառավարության նիստով աճուրդի էր բերել 71 ռազմական օբյեկտ». Տիգրան Աբրահամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր