ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով հայ երգչուհին և նրա ամուսինը մնացել են փլատակների տակ
14:12, 07.02.2023 | mamul.am
5474 | 0

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով փլատակների տակ են մնացել նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտ) ապրող հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը և իր ամուսինը։ Այդ մասին տեղեկացնում է Akunq-ը՝ հղում կատարելով տիգրանակերտցի հայ արվեստի գործիչ Ուդի Երվանդին: Աղբյուրի համաձայն՝ Զիլան Տիգրիսը և իր ամուսինը՝ Չաղդաշ Չանքայան, դեռ չեն հանվել փլատակների տակից։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնը հույս է հայտնում, որ նրանց ողջ և առողջ կգտնեն և դուրս կբերեն այնտեղից։

Հարցազրույցներից մեկում երգչուհին մասնավորապես պատմել է․ «Փոքր հասակից սկսած լսել եմ մօրս եւ մեծ մօրս այն օրօրոցայինները, որոնք չէի հասկանում եւ միայն յետագայում եմ իմացել, որ դրանք հայոց լեզուով են: Մօրական տատս իր ամբողջ ընտանիքը կորցրել է Ցեղասպանութեան ժամանակ. միայն մի քոյրն է ողջ մնացել: Յետագայում մի գնդապետ տատիս որդեգրել է եւ աւելի ուշ ամուսնացրել իր հրամանատարութեան տակ գտնուող մի զինուորի՝ պապիս հետ: Իսկ մեծ մօրս քրոջը շուկայում վաճառել են, երբ դեռ փոքր է եղել, եւ նրա ճակատագրի մասին ոչ մի տեղեկութիւն չունենք: Ինքս արդէն 27 տարի է, ինչ երաժշտութեամբ եմ զբաղւում: Երկու ալպոմ եմ թողարկել, մէկը՝ 1992թ., միւսը՝ 1998-ին: Դրանք երկուսն էլ բաղկացած են միայն քրտերէն երգերից: Բազմաթիւ նախագծերի եմ մասնակցել արտերկրում եւ Թուրքիայում: 1989թ. ստեղծել եմ իմ բնակավայրում առաջին մանկական երգչախումբը, իսկ 2005-ին՝ առաջին կանացի երգչախումբը: Ներկայում երաժշտութեան դասեր եմ տալիս և իմ աշխատանքները շարունակում այս ոլորտում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր