ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել». Գուրգեն Արսենյան
14:30, 07.02.2023 | mamul.am
3084 | 0

Այսօր ճեպազրույցի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը մեկնաբանել է փետրվարի 3-ին ԱԺ-ում իր հայտարարությունը, ըստ որի՝ «անընդհատ 120 հազար Ղարաբաղի բնակիչ... 3 մլն ՀՀ բնակիչներ՝ պատասխանատու ենք մենք էդ մարդկանց համար, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնայնությունները ճի՛շտ դրեք».

«Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացիների պետությունն է, այն մարդկանց, ովքեր ապրում են, հարկեր են վճարում ՀՀ-ում, ծառայում են ՀՀ բանակում, ունեն ՀՀ Սահմանադրությամբ նշված պարտականություններն ու իրավունքները, դա ես պնդում եմ, դա աքսիոմա է: Եվ ես շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը ՀՀ պետական շահերի սպասարկումն է, Արցախի 120 հազար շրջափակված բնակիչները մտնում են ՀՀ պետական շահերի կոմպլեքսի մեջ»,- ասել է Արսենյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ նա կարծես խմբագրում է իր նախորդ հայտարարությունը, պատգամավորն արձագանքել է, որ ինքը այլ մարդկանց ենթադրությունների պատասխանատուն չէ:

«Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել». Գուրգեն Արսենյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր