Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով․ «Ես չեմ հասկանում՝ ո՞նց ա հնարավոր այսպես մոլորեցնել մարդկանց ու այն աստիճան վստահ լինել ասածներիդ վրա, որ այդ կտորը կրկնես ՖԲ էջումդ։ Ամեն ինչ շատ պարզ է. 1. Սեյրան Օհանյանի օրոք զորամասերը վաճառվել են 2000-ականների սկզբին, դրանք Արարատի մարզում են եղել, 2. Զինվորներն այսօր վրանի ու տնակների մեջ են, քանի որ 2022-ի սեպտեմբերին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ-ն այնքան վատ էր աշխատում, որ չկարողացավ կանխել Սոթքի զորամասի ավիրումը, 3. Այս իշխանության օրոք էլ զորամասեր են վաճառքի դրվել ու վաճառվել, 4. 2020-ի պատերազմից հետո Հայաստանի պաշտպանական գիծն ընդլայնվել է, իսկ պետությունն այդպես էլ չի կարողացել զորամասեր կառուցել այդ հատվածներում»։ ![]() |