ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ է ստացել Ադրբեջանից». Արարատ Միրզոյան
16:12, 07.02.2023 | mamul.am
7779 | 0

Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա, այս մասին այսօր Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գրում է ТАСС-ը:

«Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը: Բայց, չնայած դրան, մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և վերջերս Բաքվից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ: Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Միրզոյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր