Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկն է ստացել Ադրբեջանից և աշխատում է տեքստի վրա, այս մասին այսօր Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գրում է ТАСС-ը: «Մենք Մոսկվայում պետք է հանդիպեինք Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ, սակայն Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց իր մասնակցությունը: Բայց, չնայած դրան, մենք մեր առաջարկները փոխանցեցինք ադրբեջանական կողմին և վերջերս Բաքվից ստացանք խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր առաջարկներ: Մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա»,- ասել է Միրզոյանը։ |