ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ազատ գյուղի կացարանում տղերքի ծառայությունը հարամ անե՞լն էլ էր Օհանյանի` զորամաս ծախելու հետևանքը». Դ. Գրիգորյան
17:48, 07.02.2023 | mamul.am
4643 | 0

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ․ «Ի՞նչ է խոսում, էլի, ի՞նչ:

Ասում ա, թե զինվորն էսօր վրանի մեջ է քնում, որովհետև 13 տարի առաջ, իբրև, նախկին Պաշտպանության նախարարը զորամասը ծախել է ԳՇ պետի տղուն։ Ա.... էս ի՞նչ էժան մանիպուլյացիա է։ Ինչի՞։ Սենց մանիպուլյացիաների ռեսուրսը հլը չեք սպառե՞լ։ 5 տարի իշխանության եք, ընգեր ջան, հլը քանի՞ տարի եք ձեր չարածը (էն, որ էսօր զինվորներ կան` վրանների մեջ են քնում), բարդելու նախկինների վրա։

Ազատ գյուղի կացարանում տղերքի ծառայությունը հարամ անե՞լն էլ էր Օհանյանի` զորամաս ծախելու հետևանքը։ Սոթքի զորամասի պայթեցո՞ւմն էլ էր Արարատի զորամասի վաճառքի հետևանքը։ Կարո՞ղ է Քեննեդու սպանությունն էլ է Խաչատուրովի կողմից էդ զորամասը «սվոյ» անելու հետ կապված։

Ա, ի՞նչ եք խոսում դուք։ Ինչի՞ եք սենց վիրավորում էլի մեր ինտելեկտը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր