ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Ինչպե՞ս հնարավորինս անցնցում ազատագրել Հայաստանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմից». Կարեն Վրթանեսյան
00:48, 08.02.2023 | mamul.am
3277 | 0

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեմաներ, որոնք օրակարգային պետք է լինեն ազգային ուժերի համար.
• Արցախում, ՀՀ-ում և աշխարհում ինչ կարող են ու պետք է անեն ազգային ուժերը, ընդդիմությունը, հենց արցախցիները և համայն հայությունը ճգնաժամը լուծելու համար։ Չասեք, թե տարբերակ չկա. եթե իրական խնդիրը ճիշտ ձևակերպվում է, ապա լուծումները՝ թեկուզ ոչ ամբողջական, բայց գտնվում են։ Ինչ կարող ենք ու պետք է անենք ամեն մեկս՝ որպես հայեր ու ՀՀ քաղաքացիներ։
• Ինչպես հնարավորինս անցնցում ազատագրել Հայաստանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմից և վերականգնել հայկական պետությունը։ Անցնցումը կարևոր է, որովհետև տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում ներկայիս պայթյունավտանգ իրավիճակում ցանկացած սխալ քայլ կարող է այնպիսի ցունամի ստեղծել, որ կսրբի-կտանի մեր պետությունը։
• Մինչ Հայաստանի (ներառյալ Արցախի) ազատագրումն ինչպես պաշտպանել ամեն մեկիս իրավունքները թուրք-ադրբեջանա-նիկոլական եռյակի ոտնձգություններից։
• Ազգային պետություն. ինչպիսին ենք այն ուզում տեսնել։
• Հայաստանում և Հայաստանի շուրջ ներկայիս և գալիք սպառնալիքների հայտնաբերում, գնահատում, մշտադիտարկում։
• Դասերի սերտում. ինչը բերեց 2018-ին, ինչ եղավ 2018-ին, ինչ եղավ հետո, ինչ եղավ 2020-ից, ՀՓՇ, ընտրություններ, Դիմադրության շարժում ևն։ Առանց ապուշ մեղադրանքների, այլ սթափ ու սառը ուսումնասիրություններով, վերլուծություններով, եզրակացություններով։
Վերոնշյալ 5 կետերից զատ ինչ էլ քննարկվում է՝ ռեսուրսների (այդ թվում ամենաթանկ ու չվերականգնվող ռեսուրսի՝ ժամանակի) մսխոցի է, լինի դա օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների խեղկատակությունների վրա ղժժալը, իրար վրա ք*ք շպրտելը, թե՛ բոլոր այլ ղալմաղալները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր