ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
19:00, 07.02.2023 | mamul.am
4193 | 0

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բենատարների համար փակ է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Մեղրու սար» կոչվող հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Դժվարանցանելի է Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհը:

Արագածոտնի և Սյունիքի մարզերում, Զորավան-Բուժական ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տիգրանաշենի ոլորաններում, Ծաղկաձորի, Հրազդանի, Վանաձորի, Աշտարակի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գորիսի, Քաջարանի, Բերդի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Աշոցքի, Արթիկի, Գյումրիի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզում, Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Թալինի, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է:

Արագածի, Չարենցավանի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր