ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր Հասմիկ Հարությունյանի մենահամերգը
00:36, 08.02.2023 | mamul.am
2035 | 0

Սույն թվ․ փետրվարի 19-ին, ժ․ 19:00-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր՝ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ /սոպրանո/ մենահամերգը, որն իրականացվում է վոկալ երաժշտության երեկոյի շրջանակներում։

Գերազանցությամբ ավարտելով և մագիստրոսային աստիճան ստանալով՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական մեներգեցողության բաժնում՝ Հասմիկը նույն բաժնում անցել է բարձր որակավորման կուրսեր և ստացել է «Օպերային երգչուհի» որակավորումը։ Ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, Արցախում, այնպես էլ արտերկրում։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ և շնորհակալագրեր՝ մի շարք բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար։

• Մեներգիչների՝ «Տաթևիկ Սազանդարյան» հանրապետական մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակին,

• «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի և Գրանդ Պրի մրցանակներին,

• Բեռլինում տեղի ունեցած՝ «Բախ և Կոմիտաս» միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։

• 2015թվականից մինչ օրս հանդիսանում է «ՕՊԵՐԱ ՎԻՎԱ» վոկալ քառյակի մեներգչուհի, որի գործունեության շրջանակներում ելույթներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել է մի շարք պետական և բարեգործական միջոցառումների։

• 2018 ից մինչ օրս համագործակցում է Բուլղարիայի ՀԲԸՄ՝ Սոֆիա և Վառնա մասնաճյուղերի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ և ելույթներ Բուլղարիայի տարբեր քաղաքներում, համատեղ ելույթներով հանդես է եկել բուլղար և այլ ազգերի հայտնի երգիչների հետ։

• 2021թվականից մինչ օրս միացել է «Թրայվ Արմենիա» հայ-ամերիկյան հիմնադրամի և «Ապագայի Կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող համատեղ բարեգործական նախաձեռնություններին, որոնց շրջանակներում մենահամերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ առաջիկայում նախատեսվում են ելույթներ նաև՝ Բելգիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր