ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բեռնատարների ապօրինի քարաթափման պատճառով կրկին վթարվել է ջրատարը. 2 օր ջուր չի լինի. ԹԱՐՄԱՑՈՒՄ
22:00, 07.02.2023 | mamul.am
5005 | 1

Հերթական անգամ վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը. «Հերթական անգամ վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը:
Ու հերթական անգամ դրա պատճառը Արաբկիրի Կորեայի ձոր կոչվող հատվածում ապօրինի քարաթափումն է, որի արդյունքում դեպի ձոր գահավիժող ծանր ժայռաբեկորները վթարում են մայրուղային ջրատարը և անջուր թողնում Արաբկիրի ու հարակից տարածքների տասնյակ հազարավոր սպառողների:
«Վեոլիա Ջուր» ընկերության շարունակական ահազանգերը և նման բան թույլ չտալու նպատակով պատկան մարմիններին ուղղված կոչերn առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս»:

«Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ին՝ ժամը 19.00-ից մինչև փետրվարի 9-ը՝ ժամը 7:00-ն, կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Ղափանցյան, Գրիբոյեդով, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Վ.Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Ջեյմս Բրայս, Խնկո Ապեր, Սևաստոպոլյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցներ, Ա. Խաչատրյան 29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 1-13, 15, 16, 16/1, 16/2, 17, 19, 20, 22, 22/2, Գյուլբենկյան 1-9, 23-33 կենտ և 2-20 զույգ, Կասյան 10, 12, Սունդուկյան 9-29 կենտ և 26-98 զույգ, Բաղրամյան 41-53 կենտ և 42-58 զույգ, Կիևյան 1-24, Բարբյուս 54, 56, 58, 63, 65, 67, Ա.Ավետիսյան 25-67 կենտ և 14-120 զույգ, Օրբելի Եղբայրներ 1-67 կենտ և 14-22 զույգ, Լեռ Կամսար 1-25, Նիկոլ Դուման 1, Վաղարշյան 1-22, Վրացական 1-10 համարներ՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարներ՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-50 համարներ՝ իրենց կոտորակներով և նրբանցքներով, Կոմիտասի 10-50 զույգ և 23-35 կենտ համարներ՝ իրենց կոտորակներով, Վրացական 1-10 համարներ՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան փողոցի նրբանցքներ, Բաղրամյան 2-րդ նրբանցք, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզ, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս:

Թարմացում. չնայած խոշոր վթարին, ժամեր անց ջրատարի աշխատանքը վերականգնվել է, Արաբկիրում ջրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի մինչև առավոտ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր