ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Քարտեզը կոչվում է «Դեպի Սուրբ երկիր» և թվագրվում է 1200-1259 թթ». Խաժակ Սիրեկանյան
03:12, 08.02.2023 | mamul.am
6076 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնուց ի վեր, գրավոր ու բանավոր աղբյուրներում, աշխարհի ժողովուրդները Հայկական լեռնաշխարհն ու Հայաստանը համարել են սուրբ երկիր:
Այդ մասին կան բազմաթիվ վկայություններ միջագետքյան սեպագիր աղբյուրներում, հին ժողովուրդների բանահյուսությունների, առասպելների ու ասքերի մեջ, Աստվածաշնչում և այլն, ինչպես նաև նշված է, որ շատ ազգերի նախահայրենիքն է Հայկական լեռնաշխարհը:
Եթե հաշվի չառնենք աշխարհի հակահայ քաղաքականությունը, որը իրականացվում է հայի արժեքն ու գենը վերացնելու նպատակով, ապա բոլոր ազգերն էլ գիտեն, թե ինչ է նշանակում Հայկական լեռնաշխարհ-հայ-ARMENIA
Քարտեզը կոչվում է ..Դեպի Սուրբ երկիր.. և թվագրվում է 1200-1259 թթ, հեղինակ Մեթյու Պարիս, պահվում է բրիտանական թանգարանում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր