ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Իրանցիների համար իրանականությունը և իրանականության գաղափարը առաջնային է». Արփինե Առուշանյան
01:06, 08.02.2023 | mamul.am
2791 | 0

ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի, իրանցիների, իրանական ցանկացած բանի մասին խոսելիս պետք է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք։ Իրանցիների համար ցանկացած հարցում իրանականությունը և իրանականության գաղափարը առաջնային է։ Կլինի դա կրոն, այբուբեն, արվեստ, թե որևէ այլ բան, որ իրանցիների կողմից օգտագործվում է, կարճ ժամանակ հետո դառնում է իրանական։
Արաբները եկան, զրադաշտական Իրանը դարձավ իսլամական Իրան, որոշ ժամանակ անց ձևավորվեց շիայականությունը, Իրանը դարձավ շիայական, իրանցիները իսլամում ստեղծեցին իրենցը։ Գիրը արաբակա՞ն էր։ Ոչ մի խնդիր, կհարմարեցնենք պարսկերենին, կհանենք տառեր, կավելացնենք տառեր։ Կալլիգրաֆիան է՞լ էր արաբական։ Հա ինչ անենք, մենք էլ հեսա մեր ոճերը կզարգացնենք։
Այսօր իրանական կալլիգրաֆին շքեղ մի բան է, որ վաղուց դուրս է եկել ձեռագրագիտության շրջանակներից ու դարձել արվեստի մաս։ Գրվածքներն ամենուր են, ձեռագործ կերամիկայի, ինտերիերի պարագաների, հագուստի վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր