Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Ինչպես նշվում է՝ տուժածներ չկան։ Հաղորդվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այդ փաստով հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ |