ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդն այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին
00:12, 08.02.2023 | mamul.am
2038 | 0

Բեյրութի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Մակար Եպս. Աշգարեանը Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ «Ֆրիշօ» հիվանդանոցում այցելել է երկրաշարժից տուժած սիրիահայերին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը՝ նշելով, որ Սրբազան հայրը, իր հայրական օրհնությունն է տվել և աղոթել երկրաշարժից փրկված հայորդիների համար՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Ժիրայր Ռեիսյանը հավելել է, որ այս պահին քաղաքացիների մեծ մասը դեռևս դրսում են, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր