ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Հանրային վայրերի օգտագործման կանոնները խախտելու դեպքում տուգանք կսահմանվի. «Ժողովուրդ»
09:12, 08.02.2023 | mamul.am
2964 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Ազգային ժողովի նստաշրջանը մեկնարկել է, և օրակարգում 20-ից ավելի հարց է ընդգրկված, սակայն բոլորի ուշադրությունն այն միջնորդություններն են, որ խորհրդարանում արդեն ներկայացրել և պետք է ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի մասով։

ԱԺ օրակարգում կան այլ հարցեր ևս, որոնք կարևորություն են ներկայացնում։ Դրանցից մեկով Երևանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում են փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես՝ այսուհետ Երևանի ավագանին ունենալու է նոր գործառույթ և կարողանալու է սահմանել բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) մշակութային գործունեության իրականացման կարգը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային վայրերում (բացօթյա վայրերում) իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Եվ, ահա, Երևանի ավագանու կողմից կարգը սահմանելուց զատ, նաև փոփոխություններ են կատարվելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր