ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Բուք, ձյուն, մերկասառույց. իրավիճակն ավտոճանապարհներին
09:36, 08.02.2023 | mamul.am
2407 | 0

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Ջերմուկի խաչմերուկից Սիսիան ընկած հատվածը, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը մինչև Անիի կայարան, Ջաջուռի տարածաշրջանի, Լանջիկ-Մաստարա, Լանջառ-Լուսաշող, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա, Արթիկ-Մեծ Մանթաշ ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածները:

Սպիտակի ոլորանները, Տաթև-Աղվանի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Տիգրանաշենի ոլորաններում, Երևան-Սևան, Գեղարքունիքի, Արագածոտնի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Շիրակի մարզերում, Ծաղկաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Ջերմուկի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Ջաջուռի, Թալինի, Ապարանի, Արագածի, Ամասիա-Աշոցք, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին և Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում բուք է:

Սյունիքի մարզում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր