ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.29, EUR 420.21, RUB 5.07, GBP 477.98
+10 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+17 °C
ԱԱԾ-ում նոր ատեստացիա կանցնեն ավելի բարձր աշխատավարձ ստանալու համար. «Հրապարակ»
09:18, 08.02.2023 | mamul.am
1594 | 0

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային անվտանգության աշխատակիցները, մասնավորապես՝ սահմանապահ զորքերի, հետախուզական, հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հատուկ ստորաբաժանումների ծառայողները ստիպված կլինեն ատեստացիա անցնել, որպեսզի նրանց աշխատավարձերի վրա հավելավճարներ հաշվարկվեն, այսինքն՝ վարձատրությունն ավելանա։ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրել ատեստավորման կարգը սահմանող կառավարության որոշման նախագիծ։ Նախագծից տեղեկանում ենք, որ ատեստացիայի հանձնաժողովը ղեկավարելու է ԱԱԾ տնօրենը, նրա տեղակալներն ի պաշտոնե հանձնաժողովի անդամներ են, կադրերի բաժնի պետն էլ հանձնաժողովի քարտուղարն է։

Ատեստացիան անցկացվելու է, մի դեպքում՝ երկու, իսկ ծառայության որոշ տեսակների դեպքում էլ՝ երեք փուլով․ ստուգարք, գրավոր թեստավորման փուլ եւ հարցազրույց, կառուցվածքային ստորաբաժանումների պետերը մասնակցելու են միայն հարցազրույցի փուլին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր