ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.29, EUR 420.21, RUB 5.07, GBP 477.98
+20 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+16 °C
ՔՊ-ականները երեկ «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում. «Ժողովուրդ»
09:30, 08.02.2023 | mamul.am
3016 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականները երեկ՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ճանապարհելուց հետո, «խնջույք» են կազմակերպել ԱԺ-ում:

ՔՊ-ականների բարձր տրամադրությունից սկզբում տպավորություն է ստեղծվել, թե նրանց շատ է ոգևորել Աննա Վարդապետյանի ելույթը՝ Սեյրան Օհանյանին անձեռնմխելությունից զրկելու մասով:

Օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՔՊ-ականները Վարդապետյանին ճանապարհելուց հետո՝ մինչև Սուրեն Պապիկյանին դռնփակ նիստում դիմավորելը, պատգամավորներից մեկի աշխատասենյակում վերջինիս ծնունդն են նշել:

Տեղեկացանք, որ ՔՊ-ականները հավաքվել են ֆուրշետի սեղանի շուրջ ու մի լավ ուրախացել:

Պապիկյանի՝ ԱԺ գալուն պես, սակայն, ՔՊ-ականները դադարեցրել են իրենց քեֆ-ուրախությունը և շտապել են նախարարի հետ փակ հանդիպման»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր