ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Դեսպանատներում օր վերցնելը վերածվել է շահութաբեր առևտրի. «Ժողովուրդ»
09:54, 08.02.2023 | mamul.am
3433 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գործող տուրընկերությունները լուրջ խնդիրներ են առաջացրել քաղաքացիների համար: Խոսքը դեսպանատներում օր վերցնելու մասին է, որը, քաղաքացիների համոզմամբ, վերածվել է շահութաբեր առևտրի:

Օրինակ՝ եթե ցանկանում ես վիզա ստանալու նպատակով մտնել որևէ դեսպանատուն և օր չունես ամրագրած, ապա հոգ չէ. կան տուրօպերատորներ, որոնք նախապես ամրագրած օրերը կարող են վաճառել՝ 15000 դրամից մինչև 50000 դրամով: Այս թեմայի շուրջ ահազանգեր «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի ամիս է, ինչ ստանում է: Նրանց պատմելով՝ հայտնի է, որ տուրընկերության աշխատողները դեսպանատներում օրեր ամրագրում են գիշերվա ժամերին, վարկյանների ընթացքում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր