ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+24 °C
«Հիշեցման կարգով». Տարոն Չախոյան
17:00, 08.02.2023 | mamul.am
5557 | 1

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Ուշագրավ է, որ Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու որոշումը Հայաստանում քննադատում են հիմնականում Ռոբերտ Քորարյանի ու Սերժ Սարգսյանի թիմակիցներն ու կողմնակիցները։

Հիշեցման կարգով՝

1) Քոչարյանի օրոք 1999 թվականի Թուրքիայի Իզմիթ քաղաքի մոտ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո հումանիտար օգնություն է առաջարկվել Թուրքիային։

2) Սերժ Սարգսյանի օրոք 2011 թվականին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին ուղարկվել է շուրջ 40 տոննա բեռ։

Մեր հանրությունը պետք է հստակ գիտակցի, որ Թուրքիա և Սիրիա փրկարարական ջոկատներ ուղարկելը կրում է բացառապես հումանիտար բնույթ, նպատակը՝ մարդ փրկելն է, որոնց շարքերում ցավոք կան նաև հայեր։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Թուրքիան մեր հարևանն է, որի հետ հարաբերությունների կարգավորումը առաջին հերթին բխում է մեր շահերից և մենք պետք է հետամուտ լինենք այդ հարաբերությունների կարգավորմանը։

Հակառակ պարագայում դա այլոք կանեն մեր փոխարեն, ծառայեցնելով իրենց շահերին, կամ Թուրքիայի հետ տարաձայնություններն էլ ավելի կխորանան»։

Աղբյուրը` Տարոն Չախոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր