ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
ԱԺ-ում փակ քննարկում է
10:12, 08.02.2023 | mamul.am
3447 | 0

Այսօր ՀՀ ԱԺ հերթական նիստին շարունակվում է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի փակ քննարկումը:

Հիշեցնենք՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը քննարկվել էր բաց ռեժիմով, երկրորդը՝ դռնփակ:

Այսօր դռնփակ ռեժիմով քննարկվում է երրորդ միջնորդությունը:

ԱԺ-ում փակ քննարկում է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր