ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Բաքուն արձագանքել է Միրզոյանին
11:00, 08.02.2023 | mamul.am
13740 | 0

Առաջարկները, որոնց մասին նախօրեին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե «օրերս», այլ 15 օր առաջ։ Հայկական կողմը կրկին թույլ է տալիս մանիպուլյացիաներ խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի հետ կապված և, ներկայանալով որպես կառուցողական կողմ, փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով երեքշաբթի՝ փետրվարի 7-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները, թե իբր Ադրբեջանը խոչընդոտում է բանակցային գործընթացին, իսկ Հայաստանը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, և նրանք քննարկում են Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղության պայմանագրի առաջարկները։

«Ինչպես գիտեք, հայկական կողմն էր, որ, խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվեց բանակցել։ Սակայն այժմ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն նա արհեստական ​​խոչընդոտներ է ստեղծում գործընթացի համար։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, հանդես է գալիս խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ վարելու օգտին և միշտ պատրաստ է դրան»,- ասել է Ա. Հաջիզադեն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր