Այսօր ՀՀ ԱԺ հերթական նիստին շարունակվում է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկումը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացնում է Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3-րդ միջնորդագիրը: Նշենք, որ այսօր կքննարկվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը: |