ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը նշել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի, քանի որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրը ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն լուծում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով, դժվարությունները ծագում են քաղաքական պատճառներով. «Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա» - ասել է դիվանագետը՝ հավելելով, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչը, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել՝ այնտեղ մուտք գործելու և կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու: |