ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 388.07, EUR 416.17, RUB 5.07, GBP 473.33
+7 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+17 °C
ՄԱԿ-ի խաղաղապահներին ԼՂ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. ՌԴ ԱԳՆ
11:42, 08.02.2023 | mamul.am
2558 | 3

ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը նշել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի, քանի որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրը ռուսական խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն լուծում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով, դժվարությունները ծագում են քաղաքական պատճառներով. «Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա» - ասել է դիվանագետը՝ հավելելով, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչը, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել՝ այնտեղ մուտք գործելու և կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր