ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
Լիբանանը բացում է օդային տարածությունն ու նավահանգիստները, որպեսզի օգնությունը հասնի Սիրիա
12:48, 08.02.2023 | mamul.am
1934 | 0

Լիբանանն այսօր հայտարարել Է իր օդային տարածությունը և ծովային նավահանգիստները բացելու մասին, որպեսզի հարևան Սիրիային հասնի արտակարգ մարդասիրական օգնությունը:

Ինչպես մամուլի ասուլիսում ընդգծել է հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Ալի Համիեն, այս որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ Դամասկոսի դեմ գործում են ԱՄՆ-ի և Եվրամիության տնտեսական պատժամիջոցները, և շատ երկրներ ու կազմակերպություններ ձեռնպահ են մնում Սիրիայի իշխանությունների հետ անմիջական շփումներից։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: «Կառավարության կարգադրությամբ բոլոր նավագնացային ընկերությունները, որոնք ապրանքներ և տեխնիկա կփոխադրեն Սիրիայի համար, ազատվում են Լիբանանի նավահանգիստներում տուրքեր վճարելուց», - նշել է Համիեն։

Նրա խոսքով՝ նույնպիսի արտոնություններ են գործում Բեյրութի միջազգային օդանավակայանում օդային փոխադրումների համար: «Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել եղբայրական սիրիացի ժողովրդի համար փորձությունների պահին», - ընդգծել է նախարարի պաշտոնակատարը: Նա հայտնել Է, որ Հալեպ և Լաթաքիա են մեկնել լիբանանցի փրկարարների խումբը Քաղաքացիական պաշտպանության ծառայությունից, բանակի ինժեներական ստորաբաժանումը, կամավորներ Լիբանանի Կարմիր խաչի ընկերությունից և մասնավոր բարեգործական կազմակերպություններից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր